Կարևոր իրադարձություններ

Զինծառայողի մահվան գործով Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

04 Փետրվար, 2020 17:29
Զինծառայողի մահվան գործով Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդուն՝ Դավիթ Մովսիսյանին: Այս մասին հայտնեցին  ՀՀ քննչական կոմիտեից:

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին