Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Հայրապետյանի տանը խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել. փաստաբան

04 Փետրվար, 2020 16:28
Ռուբեն Հայրապետյանի տանը խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել. փաստաբան

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր պաշտպանյալի տան խուզարկությանը՝ նշելով, որ ոչինչ չի հայտնաբերվել այնտեղ:

«Ես հաստատում եմ՝ որևէ արգելված կամ քրգործի համար նշանակություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել ո´չ բնակարանում, ո´չ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ընկերությունում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ դեկտեմբերի 13-ին խուզարկություն էին իրականացրել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվող «Հարսնաքար» ռեստորանում և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ում:

 

Լրահոս

Դիտել ավելին