Կարևոր իրադարձություններ

Երևանը Գոհար Գասպարյանի անունը կրող փողոց կունենա

04 Փետրվար, 2020 15:40
Երևանը Գոհար Գասպարյանի անունը կրող փողոց կունենա

Երևանի ավագանու՝ փետրվարի 11-ի նիստի օրակարգում ներառված է Երևանում Գոհար Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին հարցը:

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Կասկադ համալիր ձգվող ճանապարհահատվածը /Վերին Անտառային 19Ա հասցեից մինչև Վերին Անտառային 122 հասցե/ անվանակոչել հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվամբ՝ «Գոհար Գասպարյան փողոց»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է որոշման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին