Կարևոր իրադարձություններ

«Սահմանդրական կարգի տապալման ուրվականը»

04 Փետրվար, 2020 14:11
«Սահմանդրական կարգի տապալման ուրվականը»

Լիլիթ Սիլանյանը ֆեսբուքյան էջում գրել է.

«Սահմանդրական կարգի տապալման ուրվականը

Իշխանությունների կողմից նախաձեռնվել են արտահերթ նիստով քննարկել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթները։ Եթե խորհրդարանական մեծամասնության մտադրություններն իրականություն դառնան, ապա սահմանադրական փոփոխությունների առաջիկա գործընթացից, ըստ էության, մեկուսացվելու են ՍԴ-ն և նախագահի ինստիտուտը։ Խնդրի քաղաքական կողմին անդրադարձել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության իմ գործընկերներն, նշելով, որ երկրում առաջանալու է ինստիտուցիոնալ-սահմանադրական ճգնաժամ։ Սակայն ինձ՝ որպես իրավաբանի, առավելապես հետաքրքրում է խնդրի իրավական կողմը։ Աքսիոմատիկ ճշմարտություն և անհերքելի փաստ է, որ որևէ օրենք չի կարող վեր լինել կամ հակասել սահմանադրական նորմերին և ինչ խոսք, բոլոր իրավական նորմերը պետք է բխեն սահմանադրական նորմերից, ուստի, ստացվում է այնպես, որ այսօր օրենքներն են թելադրում կամ այսպես կոչված օրենքներից պետք է բխեն սահմանադրական նորմերը, հետևաբար նախատեսվող ռեֆորմները փոխում են իմ բոլոր պատկերացումները առհասարակ իրավագիտության սկզբունքների մասին։
Այսպես, Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը պետք է որոշի Սահմանադրությանը դրանց համապատասխանությունը, ուստի մեր օրերում փորձում են այսպես ասած սահմանադրական նորմը հարմարեցնել օրենքին, ինչը մտորումների տեղի է տալիս՝ գուցե մեզ առհասարակ սահմանադրություն պետք չէ՞ և միգուցե եվրոպական արժեքներից անցում կատարենք մուսուլմանական /շարիաթական / արժեքների՞։ Կարծում եմ մտածելու առիթ ունենք, անշուշտ։
Սահմանադրությամբ կարգավորվում է նաև Սահմանադրական դատարան դիմելու կարգը։ Ըստ այդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հարցով Սահմանադրական դատարան դիմելը պարտադիր է Ազգային ժողովի համար։ Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի պարտականությունը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ խոսքը վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության նամ ՀՀ տարածքի փոփոխության մասին է։ Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասում իմպերատիվ նշվում է, որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ կամ Սահմանադրական դատարանի մասին օրենքով, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածում սահմանվում է Սահմանադրական դատարան դիմելու կարգը և միայն ՍԴ դիմելու մանրամասները, համաձայն Սահմանադրության 169-րդ հոդվածի 6-րդ մասի, սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածում նշված է նաև Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի, այլ ոչ թե պարտականության մասին, բայց դա չի վերաբերում Սահմանադրության փոփոխություններին։ Նորմերն կարելի է ցիտել նվերջ և դրանից խնդիրը չի կարգավորվի։
Եթե ԱԺ-ն, այնուամենայնիվ, ընդունի «Իմ քայլի» նախաձեռնությունները, ապա երկրում կհայտնվի սահմանադրական կարգի տապալման ուրվականը և արդյունքում՝ մենք կունենաք «Իմ քայլի» Սահմանդրություն, որը կլինի բացառապես «Իմ քայլ»-ինը՝ զուրկ հանրային ու քաղաքական կոնսեսնուսի կարևորագույն կոնցեպցիայից։
Մտահոգված եմ անշուշտ ներկա իրավիճակով և համոզված եմ, որ կանխատեսվող քաոսի միակ ռացիոնալ լուծումն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը փորձի օրենսդրական տխրահռչակ փաթեթը վիճարկել ՍԴ-ում»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին