Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ներառվել է 2019թ. զբոսաշրջիկների թվի ամենամեծ աճ արձանագրած երկրների ցանկում՝ առաջ անցնելով Թուրքիայից և Ադրբեջանից

04 Փետրվար, 2020 14:00
Հայաստանը ներառվել է 2019թ. զբոսաշրջիկների թվի ամենամեծ աճ արձանագրած երկրների ցանկում՝ առաջ անցնելով Թուրքիայից և Ադրբեջանից

Միացյալ ազգերի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունը ներկայացրել է վիճակագրական ամենաթարմ տվյալները, ըստ որոնց՝ անցած տարի օտարերկրյա ճանապարհորդություն է կատարել 1,5 մլրդ մարդ, ինչը 4%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Ըստ զեկույցի՝ Ֆրանսիան շարունակում է մնալ աշխարհում ամենաշատ թվով զբոսաշրջիկներ ընդունող երկիրը (մեկ տարում՝ ավելի քան 90 մլն մարդ): Նրան 83,8 մլն զբոսաշրջիկ ցուցանիշով հաջորդում է Իսպանիան:

Ինչ վերաբերում է նախորդ տարում զբոսաշրջիկների քանակի ամենամեծ աճ արձանագրած երկրների ցանկին, ապա այն գլխավորել է Մյանման՝ 40,2% աճ ցուցանիշով: Նրան հաջորդում են Պուերտո Ռիկոն և Իրանը:

Աշխարհի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունների քսանյակում է ներառվել նաև Հայաստանը՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը: Մեր երկիրը զբոսաշրջիկների այցելությունների 14,4%-անոց աճի ցուցանիշով այս հորիզոնականը կիսել է Հարավային Կորեայի հետ:

ԱՊՀ երկրներից քսանյակում են ներառվել նաև Ուզբեկստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը: Հարևան Թուրքիան զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 17-րդ: Քսանյակը եզրափակել է Ղազախստանը:

 

Լրահոս

Դիտել ավելին