Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ծառահատման հետքերով. ոստիկանության բացահայտումը

04 Փետրվար, 2020 13:46
Ապօրինի ծառահատման հետքերով. ոստիկանության բացահայտումը

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ համատեղ Սյունիքի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում ստուգել են Գորիս քաղաքի 24-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել մոտ երկու ամիս առաջ, պետական ոչ առևտրային մի կազմակերպությունից, սակայն համապատասխան անդորրագիր կամ փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին