Կարևոր իրադարձություններ

Հրաձգություն Տեխասի համալսարաններից մեկում. կան զոհեր

04 Փետրվար, 2020 13:06
Հրաձգություն Տեխասի համալսարաններից մեկում. կան զոհեր

ԱՄՆ Տեխաս նահանգի համալսարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ: Մեկ երեխա էլ վիրավոր է: Այս մասին հայտնել է NBC News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել համալսարանի հանրակացարանում: Իրավապահ մարմինները, անվտանգության նկատառումներից ելնելով, համալսարանի ուսանողներին և աշխատակիցներին կոչ են արել լքել տարածքը:

Համալսարանում հետաձգվել են դասերը և բոլոր միջոցառումները:

Դեպքի դրդապատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին