Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսը հասել է Բելգիա. երկրում գրանցվել է վարակման առաջին դեպքը

04 Փետրվար, 2020 12:21
Կորոնավիրուսը հասել է Բելգիա. երկրում գրանցվել է վարակման առաջին դեպքը

Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված Բելգիայի քաղաքացուհու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով թագավորության առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը:

«Բոլոր ինը հայրենակիցները, որոնք կիրակի երեկոյան վերադարձել են Ուհանից, զինվորակական հոսպիտալում մանրակրկիտ հետազոտություն են անցել: Նրանցից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Հիվանդի վիճակը կայուն է: Վիրուսակիր քաղաքացուն հետագա բուժման համար տեղափոխել են Բրյուսելի հիվանդանոցներից մեկը:

 

Լրահոս

Դիտել ավելին