Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Երևանում. հայրը ավտոտնակում հայտնաբերել է 31-ամյա որդու կախված դին. Shamshyan.com

04 Փետրվար, 2020 12:18
Ողբերգական դեպք Երևանում. հայրը ավտոտնակում հայտնաբերել է 31-ամյա որդու կախված դին. Shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա կախված։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում առաստաղից վարագույրով կախված վիճակում հայտնաբերել են 31-ամյա Միքայել Ա-ի դին։

Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբը և խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կամո Շառոյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որդուն այդ վիճակում հայտնաբերել է հայրը։

 

Լրահոս

Դիտել ավելին