Կարևոր իրադարձություններ

Հայաստանից փող դուրս բերելու համար ԵԱՏՄ նոր կարգավորումներ են մտցվել

04 Փետրվար, 2020 11:50
Հայաստանից փող դուրս բերելու համար ԵԱՏՄ նոր կարգավորումներ են մտցվել

ԵԱՏՄ տարածքում այսօր ուժի մեջ են մտել փողերի և արժեթղթերի շրջանառության նոր կանոններ, որոնք որոշակի սահմանափակումներ են մտցնելու սահմաններով դրանց անցկացման հարցում։ Կարգավորումները վերաբերելու են նաև Հայաստանից գումար դուրս բերելուն։

Միության մաքսային տարածքից 100 հազար դոլարից ավելի գումար դուրս բերելու դեպքում մարդիկ ստիպված են լինելու փաստաթղթեր ներկայացնել։ Դա, ըստ կարգավորման հեղինակների, իրականացվում է ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման հնարավոր դեպքերը կանխելու համար։

Այդպիսի դեպքերում փողերը դուրս տանողները ստիպված են լինելու փաստաթղթերով ներկայացնել այդ փողերի ծագումը։ Դրանք կարող են լինել կանխիկացման փաստաթղթեր, նվիրատվության և այլ համաձայնագրեր ու այլ փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ փողերի տերը դրանք ձեռք է բերել օրինական ճանապարհով։

 

Լրահոս

Դիտել ավելին