Կարևոր իրադարձություններ

Ուժեղ քամու պատճառով ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա

04 Փետրվար, 2020 11:06
Ուժեղ քամու պատճառով ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա

Փետրվարի 4-ին՝ ժամը 01:19-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցում ուժեղ քամու պատճառով ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել էլեկտրական լարերի վրայից:

 

Լրահոս

Դիտել ավելին