Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 400-ը

04 Փետրվար, 2020 10:28
Կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 400-ը

Չինական Հուբեյ նահանգում 2019-nCoV նոր կորոնավիրուսը 425 մարդու կյանք է խլել։ Մեկ օրում մահվան 64 դեպք է գրանցվել։ Վարակակիրների թիվը 1 օրում ավելացել է 2345-ով՝ հասնելով 13 522-ի։ Այս մասին հայտնել է նահանգի առողջապահական հարցերով կոմիտեի ներկայացուցիչը։

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Ուհան քաղաքում, 2019-ի դեկտեմբերին։ Վարակակիրներ են հայտնաբերվել ավելի քան 20 երկրում։

Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացությունը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 2․1 տոկոսը։

Ի դեպ, Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին