Կարևոր իրադարձություններ

Նոր առաջարկ. Որ զորակոչիկներին է առաջարկվում 6 ամսով տարկետում տալ. «Ժամանակ»

04 Փետրվար, 2020 09:13
Նոր առաջարկ. Որ զորակոչիկներին է առաջարկվում 6 ամսով տարկետում տալ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հանդես է եկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկով:

Պատգամավորն առաջարկում է 6 ամսով տարկետում տալ այն զորակոչիկին, ով զորակոչի ընթացքում կորցրել է ընտանիքի անդամի: Փամբուխչյանը կարծում է, որ այդ ժամկետն անհրաժեշտ է կորստյան վշտին համակերպվելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին