Կարևոր իրադարձություններ

«Թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական». ԱՆ մամուլի քարտուղար

04 Փետրվար, 2020 00:28
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
«Թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական». ԱՆ մամուլի քարտուղար

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոսպիտալացված կասկածելի 5 պացիենտներից իրականացվել էին նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:

Ելնելով նշվածից՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով «մասնագիտական» ուղորդումներից և մեկնաբանություններից»:

 

Լրահոս

Դիտել ավելին