Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզում ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա

03 Փետրվար, 2020 23:50
Տավուշի մարզում ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա

Ապօրինի ծառահատումների և տեղափոխման դեմ ոստիկանության պայքարի շրջանակներում Դիլիջանի ոլորաններում ոստիկանները հայտնաբերել են 3 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-2705» մակնիշի մեքենա։ Այս մասին հայտնում ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Աչաջուր գյուղի բնակիչ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է, որ փայտանյութը բարձել է Աչաջուր գյուղի սկզբնամասում։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

 

Լրահոս

Դիտել ավելին