Կարևոր իրադարձություններ

Երևանում 28 և 35-ամյա տղամարդիկ գողացել են մթերային խանութի վճարահաշվարկային տերմինալը

03 Փետրվար, 2020 22:32
Երևանում 28 և 35-ամյա տղամարդիկ գողացել են մթերային խանութի վճարահաշվարկային տերմինալը

Հունվարի 30-ի լուսադեմին ոստիկանության էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ գողացել են Նուբարաշենի 11-րդ փողոցի մթերային խանութի վճարահաշվարկային տերմինալը, որի մեջ մի քանի հարյուր հազար դրամ է եղել:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ձեռնարկած տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում դեպքից որոշ ժամանակ անց Նուբարաշենի հարակից բարձունքի վրա հայտնաբերվել էր գողացված տերմինալը՝ վնասված ու թալանված վիճակում։

Այնուհետ փետրվարի 1-ին Երևանի բնակիչներ 28 և 35-ամյա տղամարդիկ հայտնաբերվեցին, բերման ենթարկվեցին ոստիկանության Էրեբունու բաժին եւ ձերբակալվեցին։ Քննությանը հայտնի տվյալներով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից և մարզերից տերմինալներ են գողացել։

 

Լրահոս

Դիտել ավելին