Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին

03 Փետրվար, 2020 21:54
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին

Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով առաջացած ողբերգական հետևանքների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ արդյունավետ միջոցներ են ձեռնարկվում համաճարակի կանխման և հաղթահարման ուղղությամբ: Այս դժվարին պահին Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Չինաստանին»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Հանրապետության նախագահը Չինաստանի բարեկամ ժողովրդին մաղթել է տոկունություն, իսկ հիվանդներին՝ շուտափույթ ապաքինում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

 

Լրահոս

Դիտել ավելին