Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը կհարցաքննվի

03 Փետրվար, 2020 19:31
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը կհարցաքննվի

Գյումրու նախկին քաղաքապետ, պատգամավոր Վարդան Ղուկասյանը կկանչվի հարցաքննության: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

«Գործերից մեկը հարուցվել է «Թումո» կենտրոնի ղեկավար անձնակազմի կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա, որտեղ վիճարկվում է այն փաստը, որ կան տարածքներ, կան շինություններ, որոնք ապօրինի կերպով, նախկինում նշված քաղաքապետի կողմից օտարվել է այլ անձանց։ Այդ կապակցությամբ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 և 314-րդ հոդվածների հատկանիշներով։ Այսինքն` պաշտոնական դիրքը չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու փաստով»,- ասել է դատախազը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին