Կարևոր իրադարձություններ

«Ալեքս Հոլդինգ», «Սիթի», «Նոր Զովք», «Սաս Գրուպ» և մի շարք այլ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

03 Փետրվար, 2020 18:55
Հեղինակ՝ Գեղամ Գևորգյան
«Ալեքս Հոլդինգ», «Սիթի», «Նոր Զովք», «Սաս Գրուպ» և մի շարք այլ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել․

«ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ «Ալեքս Հոլդինգ»,«Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք»,
«Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» և «Սաս Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել


«Շաքարավազ» ապրանքային շուկայի
ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում՝ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների
շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական
մրցակցության պաշտպանության մասին» օրենքի
հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող
դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության
(չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված
փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ»:

 

Լրահոս

Դիտել ավելին