Կարևոր իրադարձություններ

Հայաստանի համախառն միջազգային պահուստները երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակում են. կառավարություն

03 Փետրվար, 2020 18:27
Հեղինակ՝ ՀՀ կառավարություն
Հայաստանի համախառն միջազգային պահուստները երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակում են. կառավարություն

Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2019 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակում են՝ 2 մլրդ 839 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը, ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2019 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակում են՝ 2 մլրդ 839 մլն ԱՄՆ դոլար:

2018-ի համեմատ համախառն միջազգային պահուստների մակարդակն ավելացել է 26%-ով, 2017-ի համեմատ՝ 23%-ով, իսկ 2016-ի համեմատ՝ 29%-ով:

#ArmGov»:

 

Լրահոս

Դիտել ավելին