Կարևոր իրադարձություններ

Ռումբի մասին ահազանգը կեղծ էր

03 Փետրվար, 2020 15:16
Ռումբի մասին ահազանգը կեղծ էր

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 3-ին` ժամը 12:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

 

Լրահոս

Դիտել ավելին