Կարևոր իրադարձություններ

Փարիզից Մոսկվա թռիչքը հետաձգվել է օդաչուների վիճաբանության պատճառով

03 Փետրվար, 2020 13:02
Փարիզից Մոսկվա թռիչքը հետաձգվել է օդաչուների վիճաբանության պատճառով

Air France ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը չի կարողացել ժամանակին թռչել Փարիզից Մոսկվա՝ օդաչուների խցիկում վիճաբանության պատճառով: Այդ մասին հայտնում է РЕН ТВ–ն՝ վկայակոչելով ինքնաթիռի ուղևորներից մեկին:

Նրա խոսքով՝ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղի, այնուհետև  վերադարձել է:

«Մենք նոր էին դուրս եկել թռիչքուղի, երբ օդաչուների խցիկից լսեցինք ձայներ»,- պատմել է ուղևորը:

Նա նշել է, որ վիճաբանությամբ պայմանավորված` ինքնաթիռի անձնակազմը փոխարինվել է, սակայն ինքնաթիռի ներսում ցրտի պատճառով մեկնումից մեկ ժամ անց ինքնաթիռը վերադարձել է Փարիզ:

Նշվում է, որ ուղևորներին տրամադրվել է մեկ այլ ինքնաթիռ, որը նրանց հասցրել է Մոսկվա:

 

Լրահոս

Դիտել ավելին