Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    515
    523

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Կասկածելի հանգամանքներում մահացած 19-ամյա զինվորի դին ի նշան բողոքի ոտքով Երևան տեղափոխելու ժամանակ 62-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել. shamshyan.com

03 Փետրվար, 2020 12:34
Կասկածելի հանգամանքներում մահացած 19-ամյա զինվորի դին ի նշան բողոքի ոտքով Երևան տեղափոխելու ժամանակ 62-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Երբ կասկածելի հանգամանքներում Արցախի պաշտպանության բանակում մահացած, Հայթաղ գյուղի բնակիչ, 19-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները՝ ի նշան բողոքի, ակցիա էին իրականացնում, զինվորի դին ոտքով տեղափոխում էին Երևան, այդ ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Էջմիածնի բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ բողոքի ակցիայի ժամանակ Հայթաղ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Մ. Աբելյանի ինքնազգացողությունը վատացել է, ու մինչ կժամանեին գյուղ, նա մահացել է։

Հիշեցնենք, որ երեկ Հայթաղ գյուղի բնակիչները դուրս էին եկել փողոց և պահանջում էր հստակ պատասխան իրենց գյուղից բանակ մեկնած ու կասկածելի հանգամանքներում մահացած 19-ամյա զինվորի մահվան փաստով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին