Կարևոր իրադարձություններ

Իդլիբում թուրքական և սիրիական զորքերի միջև բախումներ են տեղի ունեցել. կան զոհեր

03 Փետրվար, 2020 12:24
Իդլիբում թուրքական և սիրիական զորքերի միջև բախումներ են տեղի ունեցել. կան զոհեր

Թուրքական ռազմական պահակախումբը տանկերով և այլ ռազմական տեխնիկայով մտել է Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգի Սարմադա քաղաք, հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը:

Washington Post-ի փոխանցմամբ՝ թուրքական զորքերի առաջխաղացումից հետո Սիրիայի կառավարական ուժերը հրետակոծել են Իդլիբը, որի հետևանքով 4 թուրք զինվոր մահացել է, 9-ը՝ վիրավորվել:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ի պատասխան այս հարձակման՝ Թուրքիան Իդլիբում 46 օբյեկտ է խոցել:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ թուրքական զորքերը Իդլիբ են ուղարկվել, որպես համալրող ուժ: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ հայտարարել էր, որ ռազմական գործողություններ կսկսի Իդլիբում, եթե հրադադարը չպահպանվի և Սիրիայից ներգաղթյալների հոսքը դեպի Թուրքիա չդադարի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին