Կարևոր իրադարձություններ

Գագիկ Խաչատրյանը առողջական լուրջ խնդիրներ ունի

03 Փետրվար, 2020 11:30
Գագիկ Խաչատրյանը առողջական լուրջ խնդիրներ ունի

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի բողոքի քննության նիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 3-ին։ Նիստը կվարի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, ով հայտնի է, որպես Helpcourt հարթակում ամենաբարձր հայ վարկանիշ ունեցող դատավորներից մեկը։

Հատկանշական է, որ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական բողոքի նիստը տեղի է ունենում Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման մասին բազմաթիվ ահազանգներին զուգահեռ։ Գագիկ Խաչատրյանն արդեն 7 ամիս է, ինչ կալանքի տակ է և առնվազն երեք անգամ բժշկական օգնության, հրատապ հետազոտության և հոսպիտալացման մասին տեղեկատվություն է հրապարակվել մամուլում։ Ըստ փաստաբանական խմբի, Խաչատրյանը սիմպտոմատիկ բուժում է ստանում կալանավայրում, այնինչ, նա մասնագիտացված հատուկ խնամքի կարիք ունի, և բժշկական օգնության բացակայության դեպքում անդառնալի հետևանքներ կարող են առաջանալ։ 

Հիշեցնենք, որ կալանավորումից առաջ Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիայի Դաշնությունում և քննիչի առաջին իսկ հեռախոսազանգով ժամանել Երևան՝ որևէ կերպ չփորձելով թաքնվել քննությունից։ Խաչատրյանը Գերմանիայում հետվիրահատական բուժում էր ստանում. նա ողնաշարի և հենաշարժողական ապարատի հետ խնդիրներ ունի, մարմնում իմպլանտ է տեղադրված»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին