Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Apple-ը փակել է Չինաստանի իր բոլոր 42 խանութները

03 Փետրվար, 2020 10:51
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Apple-ը փակել է Չինաստանի իր բոլոր 42 խանութները

Մահացու վտանգավոր կորոնավիրուսի արագ տարածման հետեւանքով Apple–ը փակել է Չինաստանի իր բոլոր 42 խանութները:

Խանութները փակ կլինեն առայժմ մինչեւ փետրվարի 9-ը: Համապատասխան հայտարարություն է տարածել ընկերությունը՝ նշելով, որ կգործի միայն Apple-ի օնլայն խանութը՝ սպասարկելով Չինաստանի ամբողջ տարածքում:

Bloomberg-ը գրում է, որ կորոնավիրուսի արագ տարածումը Չինաստանում վտանգի տակ է դնում iPhone-ի արտադրությունը: Բանն այն է, որ iPhone-ի մեծ մասն արտադրվում է Չինաստանում, ընդ որում սմարթֆոնի հավաքման 2 ամենախոշոր ձեռնարկությունները գտնվում են Ուհան քաղաքից ընդամենը 500 կմ հեռավորության վրա, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսը:

 

Լրահոս

Դիտել ավելին