ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի նախկին պետը, իր պաշտոնավարման ընթացքում հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ և հետաքննության մարմնի ղեկավար, պաշտոնեական լիազորությունները չկատարելով և այն ծառայության շահերին հակառակ օգտագործելով, միջոցներ չի ձեռնարկել իր ծանոթների կողմից կազմակերպված՝ Ձորաղբյուր համայնքի հին գերեզմանատանը տարածքներ հատկացնելու պատրվակով քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի կապակցությամբ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, հիշյալ 2 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, նրանցից մեկը տվել է խոստովանական բնույթի ցուցմուքներ և պնդել դրանք առերեսման ժամանակ։ Երկուսի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց, նախաքննությունը շարունակվում է։