Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ դատարանը մերժեց Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ Ա. Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

03 Փետրվար, 2020 10:14
Վերաքննիչ դատարանը մերժեց Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ Ա. Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ում նախագահությամբ  մեկնարկել էր «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը պաշտպաններին տրամադրելու գործով առաջին նիստը։

Ներկայացնելով մի շարք հիմքեր՝ պաշտպաններն ընդգծել էին, որ դատավոր Դանիելյանը չի կարող սույն գործով անաչառ որոշում կայացնել։ Նրանք հիշատակել էին, մասնավորապես, այն դատական նիստը, որի ժամանակ Արմեն Դանիելյանը թույլ չի տվել ելույթ ունենալ Ռ․ Քոչարյանին ու նրա փաստաբանական թիմի անդամներին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին