Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Երևանում. նախնական տեղեկություններով 67-ամյա վարորդը վթարից առաջ վարելիս հանկարծամահ է եղել

03 Փետրվար, 2020 08:30
Ողբերգական դեպք Երևանում. նախնական տեղեկություններով 67-ամյա վարորդը վթարից առաջ վարելիս հանկարծամահ է եղել

Այսօր՝ փետրվարի 2-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 67-ամյա Սլավիկ Հ.-ն՝ իր վարած ՎԱԶ-21140 մակնիշի 34 RV 773 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Պարույր Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել լուսացույցի սյանը, այնուհետև առաջ ընթացել և բախվել «Telcell» կրպակին:

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել էր վարորդի մահը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վարորդն ավոտմեքենան վարելիս հանկարծամահ է եղել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին