Կարևոր իրադարձություններ

Ինչ ցուցմունք է տվել Նարեկ Սարգսյանը՝ Ֆրանկլին Գոնսալեսը ԱԱԾ-ում. նոր մանրամասներ

02 Փետրվար, 2020 22:25
Ինչ ցուցմունք է տվել Նարեկ Սարգսյանը՝ Ֆրանկլին Գոնսալեսը ԱԱԾ-ում. նոր մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը բավականին ակտիվ կերպով սկսել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝  Նարեկ Սարգսյանի,նույն իր՝ Ֆրանկլին Գոնսալեսի մասով քննչական գործողությունները: Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ում տեղի է ունեցել Նարեկ Սարգսյանի եւ մեկ այլ թիկնապահի՝ Արտեմ Պետրոսյանի հարցաքննությունը եւ առերեսումը:

Նշենք, որ Արտեմ Պետրոսյանը Նարեկ Սարգսյանի հետ 2018 թվականի հունիսի 22-ին մեկնել էր Մոսկվա այնտեղից որեւէ եվրոպական երկիրմեկնելու նպատակով, սակայն ավելի ուշզղջաց, վերադարձավ Հայաստան եւ ինքնակամ ներկայացավ իրավապահներին: Եվ, ահա, երեկ նրան էլ կանչել են ԱԱԾ՝ առերես հարցաքննության:

Արտեմ Պետրոսյանի եւ Նարեկ Սարգսյանի առերեսումից մեզ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Արտեմ Պետրոսյանը իրավապահներին հայտնել է, որինքը եղել է Նարեկ Սարգսյանի թիկնապահը եւ ամեն օր՝ ժամը 14:00-ին կամ 15:00-ի սահմաններում, գնացել է նրա տան բակ եւ սպասել, թե Նարեկ Սարգսյանը երբ կարթնանա, ուր կգնա, որ ապահովի նրա անվտանգությունը: Իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ում հետ է հանդիպել Նարեկ Սարգսյանը, ինչ է խոսել: Արտեմ Պետրոսյանը հայտնել է, որ ի զորու չէր տեղեկանալ, թե ում հետ է նա հանդիպում եւ, առհասարակ,ինչ է խոսում, քանի որ Նարեկ Սարգսյանը ումհետ էլ որ հանդիպել է, նա ընդամենը կանգնել է դրսում, ապահովել նրա անվտանգությունը եւ այլ բանից տեղյակ չէ:

Թիկնապահ Արտեմը քննիչներին պատմել է ստացած հանձնարարականներից մեկի մասին.Նարեկ Սարգսյանը հանձնարարել է, որիր համար վարձով բնակարան գտնի, որպեսզի գնա, մնա այդ բնակարանում, բոլորի աչքից հեռու լինի: Վարձով բնակարանը գտել է, որի համար վճարել 300 հազար դրամ:Երբ եկել է ճամպրուկները տեղափոխելու պահը, այդ ժամանակ Արտեմ Պետրոսյանի մեջ կասկածներ են առաջացել, եւ նա Նարեկին հարցրել է՝ ճամպրուկներում «զիբիլ-միբիլ» չկա՝ թերեւս նկատի ունենալով թմրամիջոցներ: Նարեկ Սարգսյանն էլ վստահեցրել է, որոչ, անգամ երդվել երեխայի արեւով: Այս ամենից հետո Արտեմ Պետրոսյանը կատարել է Նարեկ Սարգսյանի հանձնարարականը:

Արտեմ Պետրոսյանը պատմել է, որ հունիսի 2-ին Նարեկ Սարգսյանն ասել է, թե պետք է գնա Մոսկվա, եւ հորդորել դա անել միասին: Գնացել են Մոսկվա, եւ մի քանի օր անց Արտեմը հեռուստատեսությամբ լսել է, թե ինչ է կատարվում, եւ հենցիր մասին ինչ են հայտնում իրավապահները: Դրանից հետովիճել է Նարեկ Սարգսյանի հետ` ասելով, թե այս ինչ պատմության մեջ է իրեն գցել, ապա հեռացել է Նարեկ Սարգսյանից, վերադարձել Հայաստան ու ներկայացել իրավապահներին:

Երբ Արտեմ Պետրոսյանը պատմել, ավարտել է, նախաքննական մարմնի ներկայացուցիչը հետաքրքրվել է ճամպրուկների մասով՝ Նարեկ Սարգսյանից ճշտելով՝ ինչ կարող է ասել,ճշմարիտ է, թե ոչ: Ի պատասխան՝ Նարեկ Սարգսյանն ասել է, թե հիվանդ է եւ ցուցմունք չի կարող տալ:

Այսպիսով, առերես հարցաքննության այս փուլն ավարտվել է:

Աղբյուրը՝ Armlur.am-ում

 

Լրահոս

Դիտել ավելին