Կարևոր իրադարձություններ

Բժիշկներն առաջին անգամ փոխպատվաստել են արհեստական աճեցված սրտի մկաններ

02 Փետրվար, 2020 22:30
Բժիշկներն առաջին անգամ փոխպատվաստել են արհեստական աճեցված սրտի մկաններ

Օսակայի համալսարանում գիտնականներն առաջին անգամ փոխպատվաստել են լաբորատորիայում աճեցված սրտի մկաններ: Այդ մասին հայտնում է Science Alert–ը: 

Սրտի մկանները աճեցման համար օգտագործվել են IPS ցողունային բջիջներ, որոնք ստացվել են մարդու մաշկի կամ արյան բջիջներից:

Այս ցողունային բջիջները վերամշակում են՝ հասցնելով անհրաժեշտ վիճակի: Դրանք արդեն փոխպատվաստվել են իշեմիկ կարդիոմիոպաթիայով (սրտամկանախտ) տառապող հիվանդի սրտում:

Գիտնականները կհետևեն իրենց առաջին հիվանդին ամբողջ տարվա ընթացքում: Նրանք նաև հույս ունեն նմանատիպ 9 վիրահատություն անցկացնել:

Հաջողության դեպքում, այս գործողությունը կօգնի բուժել սրտի ծանր հիվանդությունն առանց ամբողջ օրգանը փոխպատվաստելու:

 

Լրահոս

Դիտել ավելին