Կարևոր իրադարձություններ

Բախվել են շտապօգնության մեքենան ու Hyundai-ը․ Shamshyan.com

02 Փետրվար, 2020 22:00
Բախվել են շտապօգնության մեքենան ու Hyundai-ը․ Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա- Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 52-ամյա Պարսամ Պ.-ի վարած Hyundai Sonata 31 ՍՕ 783 համարանիշի և Երևանի բնակիչ, 50-ամյա Ատոմ Բ.-ի վարած Haise մակնիշի 693 AO 61 համարանիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան:
 
Ավտոմեքենաներից Haise-ն հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և թիվ 76 բրիգադի բժիշկները՝ բժիշկ Գևորգ Պարոնյանի գլխավորությամբ, հիվանդին տեղափոխում էին սրտաբանական կենտրոն: Նրան օպերատիվորեն ժամանած մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
 

Լրահոս

Դիտել ավելին