Կարևոր իրադարձություններ

Տանզանիայում ժամերգութան ընթացքում հրմշտոցի հետևանքով 20 մարդ է մահացել

02 Փետրվար, 2020 17:50
Տանզանիայում ժամերգութան ընթացքում հրմշտոցի հետևանքով 20 մարդ է մահացել

Տանզանիայի հյուսիսում եկեղեցում ծառայության ժամանակ հրմշտոցը հանգեցրել է 20 մարդու մահվան, ևս 16-ը տուժել են: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Զոհերի թիվը վերջնականապես պարզ չէ՝ այն կարող է աճել: Մահացածներից առնվազն 5-ը եղել են երեխաներ:

Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամերգության ժամանակ, որն անցկացվել է Կիլիմանջարո լեռան կողքը գտնվող Մոշա քաղաքի մարզադաշտում: 

Դեպքը տեղի է ունեցել, երբ եկեղեցու այցելուները սկսել են հրել միմյանց մյուռոնով առաջինն օծվելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին