Կարևոր իրադարձություններ

Կոմիտասի-Փափազյան խաչմերուկում բախվել են շտապօգնության մեքենան ու Hyundai-ն

02 Փետրվար, 2020 17:16
Կոմիտասի-Փափազյան խաչմերուկում բախվել են շտապօգնության մեքենան ու Hyundai-ն

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա- Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 52-ամյա Պարսամ Պ.-ի վարած Hyundai Sonata և Երևանի բնակիչ, 50-ամյա Ատոմ Բ.-ի վարած Haise մակնիշների ավտոմեքենաները:

Ավտոմեքենաներից Haise-ն հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում, որով այդ պահին թիվ 76 բրիգադի բժիշկները հիվանդին տեղափոխում էին սրտաբանական կենտրոն:

Նրան օպերատիվորեն ժամանած մեկ այլ շտապօգության ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:

Վթարի մասին վարորդները տեղեկությունը փոխացնել են ապահովագրական ընկերություններ, սակայն վարորդներն ու ճանապարհային ոստիկանները, տեսնելով, որ ԱՊՊԱ-ն ուշանում է, հատուկ նյութով ասֆալտի վրա կատարել են գծանշումներ և մեքենաները դուրս բերել անվտանգ վայր:

Շտապօգնության ավտոմեքենայի վարորդը ասում էր, որ միացրած են եղել ձայնային և լուսային ազդանշանները, սակայն  Hyundai-ի վարորդը պնդում էր, որ ինքը չի լսել ձայնը և չի տեսել լույսը:

 

Լրահոս

Դիտել ավելին