Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    515
    523

  • RUB

    7,22
    7,42

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Տավուշի մարզում․ այրվել է 4000 քմ խոտածածկ տարածք

02 Փետրվար, 2020 17:05
Հրդեհ Տավուշի մարզում․ այրվել է 4000 քմ խոտածածկ տարածք

Փետրվարի 2-ին, ժամը 12:53-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Ոսկևան գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ոսկևան գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 հասցեի մոտակայքում այրվում են չշահագործվող շինության տանիքի փայտյա կառուցատարրերը և խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:09-ին, մարվել՝ 14:46-ին: Այրվել են չշահագործվող շինության (32 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (մասնակի) և խոտածածկույթ (4000 քմ):

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին