Կարևոր իրադարձություններ

Հայթաղ գյուղում տեղի ունեցավ զոհված զինծառայող Վահրամ Ավագյանի հուղարկավորությունը

02 Փետրվար, 2020 16:02
Հայթաղ գյուղում տեղի ունեցավ զոհված զինծառայող Վահրամ Ավագյանի հուղարկավորությունը

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում տեղի ունեցավ հունվարի 30-ին Արցախում զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հուղարկավորությունը:

Ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ:

Հիշեցնենք` զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները, չհավատալով ինքնասպանության նախնական վարկածին, ի նշան բողոքի, զինվորի դին բերում էին Երևան՝ փակելով Արմավիր-Երեւան մայրուղին:

ՀՀ պաշտպանության նախարարը բանակցեց հարազատների հետ, որից հետո նրանք դադարեցրին ակցիան:

 

Լրահոս

Դիտել ավելին