Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513
    521

  • RUB

    7,42
    7,62

Կարևոր իրադարձություններ

Չինաստանում ՀՀ դեսպանությունը խորհուրդ է տվել ՀՀ քաղաքացիներին տեղափոխվել մոտակա քաղաք և այլ ավիաուղիներով թռիչք կատարել Հայաստան․ ԱԳՆ

02 Փետրվար, 2020 15:20
Չինաստանում ՀՀ դեսպանությունը խորհուրդ է տվել ՀՀ քաղաքացիներին տեղափոխվել մոտակա քաղաք և այլ ավիաուղիներով թռիչք կատարել Հայաստան․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ural Airlines ավիաընկերության կողմից չվերթին ՀՀ քաղաքացիների գրանցումը մերժելու մասին։

Հայտարարությունում մասնավորապես նշված է․ 

«Ինչպես հայտնում են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունից, հաշվի առնելով Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, մի շարք միջազգային ավիաընկերություններ աստիճանաբար սահմանափակում են չվերթները Պեկինից և Չինաստանի այլ քաղաքներից։ Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին օդակայան մեկնելուց առաջ անհրաժեշտ է նախօրորք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝ ճշտելու թռիչքի իրականացման մասին տեղեկություները։

Փետրվարի 1-ին մի խումբ ՀՀ քաղաքացիների գրանցումը Ural Airlines ավիաընկերության տոմսերով մերժվել է։ Միաժամանակ մերժվել է մի շարք այլ երկրների քաղաքացիների գրանցումը տվյալ չվերթին: Չվերթի ավիատոմսերը փոխհատուցվել են:

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը խորհուրդ է տվել ՀՀ քաղաքացիներին տեղափոխվել մոտակա քաղաք՝ որտեղից հնարավոր կլինի այլ ավիաուղիներով թռիչք կատարել Հայաստան՝ նախօրոք ճշտելով տվյալ ավիաընկերության կարգավորումները։

Դեսպանության և ՀՀ ԱԳՆ կողմից քայլեր են ձեռնարկվում նման զարգացումները կանխելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ դեսպանությունն անընդհատ կապի մեջ է Չինաստանում գտնվող և իրենց մասին հայտնած բոլոր ՀՀ քաղաքացիների հետ և արձագանքում է բոլոր հարցադրումներին»։

Հիշեցնենք, որ մեր հայրենակիցները, որոնք մեկնել էին Չինաստան աշխատելու, չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Ռուսական ավիաուղիները վաճառել են տոմսերը, սակայն Չինաստանի տարբեր քաղաքների օդանավակայաններ արգելել են թռիչքները, և հիմա բազմաթիվ ուղևորներ կանգնել են փաստի առաջ՝ մնալով օդանավակայաններում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին