Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ Nissan-ը բախվել է քարերին և հայտնվել ձորակում

02 Փետրվար, 2020 15:05
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ Nissan-ը բախվել է քարերին և հայտնվել ձորակում

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Վարդենուտ գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Գ.-ն իր վարած Nissan մակնիշի 89 GV 900 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով վարորդ Գևորգ Գ.-ն, ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 23-ամյա Հովհաննես Մ.-ն և 22-ամյա Կարեն Ո.-ն թեթև այրվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին