Կարևոր իրադարձություններ

Անձնական երաշխավորություն ստանձնած անձինք պարտավորությունները չկատարելու դեպքում կտուգանվեն

02 Փետրվար, 2020 14:19
Անձնական երաշխավորություն ստանձնած անձինք պարտավորությունները չկատարելու դեպքում կտուգանվեն

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Նախատեսված է, որ անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորություններն անզգուշությամբ չկատարելը, որի հետևանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից՝ կպատժվի տուգանքով՝ 200-400 հազար դրամի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կզրկվի՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները դիտավորությամբ չկատարելը, որի հետևանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից՝ կպատժվի տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին