Կարևոր իրադարձություններ

Չինաստանում գտնվող հայերը չեն կարողանում վերադառնալ Հայաստան (տեսանյութ)

02 Փետրվար, 2020 14:03
Չինաստանում գտնվող հայերը չեն կարողանում վերադառնալ Հայաստան (տեսանյութ)

Չինաստանում գտնվող հայերը չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Այս մասին հայտնում է yerkir.am լրատվական կայքը։

ֆեյսբուքում Լիլիթ Դովլաթյան անունով օգտատերը գրառում է կատարել․ «Հայերից փորձել են Չինաստանի Սիան քաղաքից հետ վերադառնալ, տոմս են գնել ռուսական ավիաընկերությունից, սակայն, օդանավակայան հասնելուց հետո, իրենց տեղեկացրել են, որ միայն Ռուսաստանի քաղաքացիները կարող են թռիչք կատարել. սա այն դեպքում, երբ տոմսերը գնել էին նախապես:

Ինքնաթիռը կատարել է թռիչքը միայն Ռուսաստանի քաղաքացիների համար.
Այս ամենից հետո, հայերը կապ են հաստատել մեր երկրի դեսպանատան հետ, որ ներկայացնեն իրավիճակը և խնդրել, որ օգնեն, սակայն ստացել են հետևյալ պատասխանը` չենք կարող ոչինչ անել… այն բանից հետո, երբ քաղաքացին ասել է, որ մարդիկ եթե հետ էլ գնան, տուն չունեն մնալու, քանի որ տները հանձնել են, նորից ստացել են հետևյալ պատասխանը` գիտենք, բայց ոչինչ չենք կարող անել…հիմա ուզում եմ հասկանալ` բա էլ ո՞ր օրվա համար է նախատեսված դեսպանատունը»,- գրել է Լիլիթ Դովլաթյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին