Կարևոր իրադարձություններ

ՔԿ խոանակ Նաիրա Հարությունյանը զինծառայողի մահվան դեպքով հարուցված գործից մանրամասներ է հայտնում

02 Փետրվար, 2020 12:24
Հեղինակ՝ Նաիրա Հարությունյան
ՔԿ խոանակ Նաիրա Հարությունյանը զինծառայողի մահվան դեպքով հարուցված գործից մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտարարություն է տարածել․ 

«2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):Նախաքննությունը շարունակվում է»:

 

Լրահոս

Դիտել ավելին