Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավելի քան 100 ավտոմեքենա

02 Փետրվար, 2020 11:48
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավելի քան 100 ավտոմեքենա

Փետրվարի 2-ին, ժամը 01:20-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 Փրկարարները տաքացվող վրանային ժամանակավոր հենակետեր են տեղափոխել «ԳԱԶել» (վարորդ՝ Արթուր Գ.), «Mercedes», «Opel» (վարորդ՝ Հովո Ի.), «Mercedes» (վարորդ՝ Արմեն Ղ.), «Opel» (վարորդ՝ Արտյոմ Ա.) մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և 29 ուղևորի։

Ժամը 01:58-ից 04:30-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավելի քան 100 ավտոմեքենա:

 

Լրահոս

Դիտել ավելին