Կարևոր իրադարձություններ

Արցախում զինծառայողի մահվան գործով 3 ձերբակալվածներից մեկը Առաքել Մովսիսյանի որդին է. Տոնոյան

02 Փետրվար, 2020 11:35
Արցախում զինծառայողի մահվան գործով 3 ձերբակալվածներից մեկը Առաքել Մովսիսյանի որդին է.  Տոնոյան

Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը այս պահին բանակցում է մահացած զինծառայողի հարազատների հետ, որոնք Արմավիր-Երեւան մայրուղիով երթ են անում և ցանկանում են զինվորի դագաղը բերել Երևան։

Զինվորի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

 

Լրահոս

Դիտել ավելին