Կարևոր իրադարձություններ

Օրեր առաջ Արցախում մահացած զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում

02 Փետրվար, 2020 11:05
Օրեր առաջ Արցախում մահացած զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում

Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

Հայթաղ գյուղում զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում` հետաձգելով նրա հուղարկավորությունը:

Հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է:

Վահրամ Ավագյանը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին