Կարևոր իրադարձություններ

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին իրար են բախվել «Nissan Fuga» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաներ․ երկու մարդ հոսպիտալացվել է

02 Փետրվար, 2020 10:09
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին իրար են բախվել  «Nissan Fuga» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաներ․ երկու մարդ հոսպիտալացվել է

Փետրվարի 1-ին, ժամը 22:11-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Nissan Fuga» (վարորդ՝ Արամ Տ., ծնված 1997 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Սամվել Դ., ծնված 1961 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ալյոնա Զ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին