Կարևոր իրադարձություններ

Բուք, ձյուն, մառախուղ. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

02 Փետրվար, 2020 09:00
Բուք, ձյուն, մառախուղ. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (առկա է բուք, մառախուղ և ձյուն) բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար փակ է:

Շիրակի մարզի (առկա է մերկասառույց) ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք է, մառախուղ և մերկասառույց) բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Սյունիքի և Կոտայքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գյումրի-Արմավիր ավտոճանաարհի Բագրավան-Անի-Պեմզա հատվածում, Լանջիկ-Մաստարա, Քեթի-Վարդաղբյուր և Մանթաշ-Ապարան ավտոճանապարհներին բուք է:

 

Լրահոս

Դիտել ավելին