Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    522
    530

  • RUB

    6,93
    7,33

Կարևոր իրադարձություններ

Էրեբունու քրեական հետախույզները բնակարանային գողություն են բացահայտել

02 Փետրվար, 2020 00:20
Էրեբունու քրեական հետախույզները բնակարանային գողություն են բացահայտել

Հունվարի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Թալանել էին Էրեբունի 1-ին զանգվածի 85-րդ փողոցի տներից մեկը։ Գողոնը կենցաղային տարբեր իրեր էր։ Բնակարանային գողության բացահայտման ուղղությամբ ձեռնարկած հետևողական միջոցառումների արդյունքում Էրեբունու քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին հանցագործությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Տեղեկությունների իրացման արդյունքում Նոր Արեշի 36-րդ փողոցում հայտնաբերվեց ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Երևանի 51-ամյա մի բնակիչ։ Նա տվեց խոստովանական ցուցմունք։ Տարածքային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին