Կարևոր իրադարձություններ

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում լիակատար համերաշխություն է հայտնում Չինաստանին

01 Փետրվար, 2020 22:42
Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում լիակատար համերաշխություն է հայտնում Չինաստանին

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի առնչությամբ համերաշխություն է հայտնել Չինաստանին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի թվիթերյան էջից:

«Կորոնավիրուսը մարտահրավեր է Չինաստանի և ողջ աշխարհի համար։ Համերաշխություն ենք հայտնում վիրուսի բռնկման հետ կապված արտակարգ իրավիճակի դեմ պայքարում։ Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների համար նախաձեռնում է բոլոր անհարժեշտ միջոցները եւ համագործակցում է այլ գործընկերների հետ։ Հայաստանի ԱԳՆ-ը անմիջական կապի մեջ է մեր քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանում եւ արտասահմանում կազմակերպությունների հետ»,- գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին