Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ չի գտել ռուսական հետք Մայդանի կրակոցներում

16 Հոկտեմբեր, 2015 21:38
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ չի գտել ռուսական հետք Մայդանի կրակոցներում

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե չունի ապացույցներ, որ ռուսական կողմը մասնակից է եղել Կիևի կենտրոնում 2014 թ-ի փետրվարին ակտիվիստների վրա կրակ բացելու գործին: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի` «Факты» թերթին տված հարցազրույցին:

Գլխավոր կիևյան հրապարակը` Մայդանը, զբաղեցվել էր եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցների կողմից 2013 թ-ի նոյեմբերի 21-ից սկսած: Սակայն հետագայում Մայդանը վերածվեց ուժայինների և արմատականների միջև բախման կենտրոնի: Բախումների արդյունքում ընդդիմությունը բազմիցս  զենք կիրառեց, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 100 մարդ: 

Ուկրաինան դրանում մեղադրում էր Ռուսաստանին, սակայն ներկայումս չունի ոչ մի ապացույց և հայտարարում է, որ Մայդանի կրակոցներում ռուսական հետք չի գտնվել:

 

Լրահոս

Դիտել ավելին