Կարևոր իրադարձություններ

Մայրը պնդում է՝ իր անչափահաս տղային հասուն տղամարդիկ սեռական բռնության են ենթարկել. Ազատություն

01 Փետրվար, 2020 20:28
Մայրը պնդում է՝ իր անչափահաս տղային հասուն տղամարդիկ սեռական բռնության են ենթարկել. Ազատություն

Երևանաբնակ կինն անանուն մնալու պայմանով «Ազատությանը» պատմեց, որ տարեվերջին իր անչափահաս տղային բռնության են ենթարկել երեք հասուն տղամարդիկ՝ իրենց իսկ տանը, տատի ներկայությամբ։ Կինը շարունակեց պատմել, որ որդուն նաև ենթադրյալ բռնարարի ավտոմեքենայում են սեռական բռնության ենթարկել, անգամ ծառից են կախել՝ եղելությունը մորը պատմելու փորձի համար, բայց մի երեխա փրկել է։

Ըստ մոր, դատաբժշկական փորձաքննության եզրակացություն ունեն, ըստ որի, երեխայի հետանցքը կարմրած է ու լայնացած, ինչն էլ, մոր պնդմամբ, վկայում է պարբերական սեռական բռնության մասին: Ահասարսուռ այս պատմությամբ արդեն զբաղվում են իրավապահները:

«Վեց տարեկանից է սա պարբերաբար սկսվել։ Երբ որ այդ օրը ես տեսա քիթը ուռած, աչքերը և այլն, հարցրեցի՝ «ի՞նչ է եղել», երեխաս ասաց՝ «բակում խաղալուց ծեծել են»։ Էդ ժամանակ, որ երեխաս դուրս էր գալիս, տան հարևանությամբ դպրոց կար, մայրս ասում էր՝ «ես հետն եմ», անընդհատ ինքն էր դուրսը, ես էլ ասում է՝ մայրս է, դուրսն է, նայում է։ Էդ օրը, որ նկատեցի, անմիջապես զանգել եմ նախ ոստիկանություն։ Անգամ մինչև կախել են երեխային, կանգնացնում էի երեխան ընկնում էր, մի ուրիշ երեխա է եկել աթոռը դրել, հանել է, եկել է տուն։ Մարդկային հասկացողությունից վեր պատմություն է, անընկալելի, փաստերով, ամեն ինչով ես ներկայացնում եմ։ Էդ ընթացքում երեխայի հայրը հենց վեց տարեկանում, երեխաս եղել է ինը ամսական մենք էլ կապ չենք ունեցել, ուզում էր իբրև թե տիրություն աներ, չգիտեմ ինչ աներ, տղան գալիս էր մեր տուն ասում էր՝ «պապան ուզում է քեզ տենա, ախպերս», զավոդ ուներ, տանում էր իրա մոտ։ Անգամ էրեխուս ծնունդի օրով են տարել նեղացրել։ Պարբերաբար էրեխուս ենթարկել են բռնության»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին